«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակից (2:0) հետո խոսել է «Մանչեսթեր Սիթիից» հետ մնալու մասին։
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»՝ 9 միավորով գերազանցելով «Լիվերպուլին»: Ընդ որում՝ «քաղաքայինները» 1 հանդիպում ավելի են անցկացրել:
«Հարցերին պատասխանելու միակ ճանապարհը արդյունքի հասնելն է։ Միավորների տարբերությունը դեռ շատ մեծ է։ Մենք պարզապես պետք է շարունակենք ճնշում գործադրել նրանց վրա: Հուսով եմ, որ մեզ հետաքրքիր մրցավազք է սպասվում, քանի որ մենք պայքարում ենք 4 մրցաշարերի համար։
«Լեսթերի» հետ խաղալը երբեք հեշտ չէ: Սակայն մենք ճիշտ ժամանակին օգտագործեցինք մեր հնարավորությունները»,- շոտլանդացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Goal.com-ը: