Մոսկվայի «Դինամոյի» հարձակողական ոճի կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է եվրոպական ակումբ հնարավոր տեղափոխության մասին:
– Որտե՞ղ ես քեզ տեսնում մեկ տարի անց:
– Որպես Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ։ Եվրոպա տեղափոխությու՞ն: Ես չեմ շտապում այդ հարցում։ Եթե կլինի առաջարկ, համապատասխան ժամանակ…: Տա աստված, ամեն ինչ կստացվի»,- ասել է 18-ամյա խաղացողը:
Այս մրցաշրջանում Զախարյանը բոլոր մրցաշարերում միասին անցկացրել է 18 խաղ՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվում է 12 միլիոն եվրո: