«Թոթենհեմը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել «Նապոլիի» և Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենին:
Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Անգլիական ակումբը հունվարին փորձել է պայմանագիր կնքել 23-ամյա ֆուտբոլիստի հետ, սակայն «Նապոլին» մերժել է լոնդոնյան ակումբի առաջարկը:
2021/22 մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 16 խաղում դարձել է 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։