«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը մեկնաբանել է թիմի ելույթը «Միդլսբրոյի» դեմ Անգլիայի գավաթի խաղում (1-1, 11-մետրանոցներով՝ 7-8):
«Մանչեսթեր Յունայթեդն» արժանի է քննադատության. Նրանք հիանալի էին խաղում առաջին խաղակեսում, բայց պետք է հաշվի առնել, որ տղաները խաղում էին «Չեմպիոնշիփի» թիմի հետ, և դա տնային խաղ էր Գավաթում:
Սա, բնականաբար, բավարար չէ։ Պարտությունները ազդում են տրամադրության վրա:
Երկրպագուները սպասում էին հաղթանակի, թիմը խաղում էր տանը, ես նույնպես սպասում էի հեշտ հաղթանակի:
Այնուամենայնիվ, հիմա թիմը ավելի ճնշված կլինի հաջորդ հանդիպումներից առաջ»,- ասել է Քինը։