«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին խոսել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
«Զլատանը գիտի, թե ինչ է ուզում: Նա չի ձևացնում: Նա ծանոթ է, թե ինչպիսին կարող է լինել «Միլանի» հետ հնարավոր գործարքը: Եթե Զլատանը չցանկանա շարունակել, ապա առաջինը կասի այդ մասին:
Իբրահիմովիչի նպատակն է շարունակել խաղալ: Նա երբեք բեռ չի լինի այս թիմի համար՝ միայն արժեքավոր խաղացող»,- ասել է Մալդինին DAZN-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ 40-ամյա ռմբարկուի պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ լրանում է այս տարվա ամռանը: