«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի:
Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Թիմին է միացել 27-ամյա վենեսուելացի կիսապաշտպան Ռենսո Սամբրանոն։
Սամբրանոն նախկինում հանդես է եկել վենեսուելական «Մոնագասում», «Դեպորտիվո Լարայում» և իսպանական «Վալյադոլիդում»:
Վենեսուելացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է ամերիկյան ՄԼՍ-ի ներկայացուցիչ «Պորտլենդ Թիմբերսը», որտեղ նա հանդես է եկել 2017թ.-ից:
Ռենսո Սամբրանոն հանդիսանում է Վենեսուելայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 5 հանդիպում: Հավելենք նաև, որ Ռենսոն Վենեսուելայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է: