Ժոզե Մոուրինյոն դժգոհ է «Ջենոայի» դեմ հանդիպման մրցավարությունից

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Իտալիայի առաջնության 24-րդ տուրի «Ջենոայի» դեմ խաղի արդյունքը (0:0): Հռոմեական ակումբի կազմում հանդիպման վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Նիկոլո Ձանիոլոն, սակայն նրա գոլը չեղարկվեց VAR համակարգի միջոցով կրկանապտկերը դիտելուց հետո: Մրցավարները համարեցին, որ հարձակվող Թեմմի Աբրահամը մինչ այդ խախտել էր խաղի կանոնները։

«Չեմ ցանկանում խոսել այդ մասին: Ես կարող եմ մեկնաբանել հանդիպումը, բայց ոչ գոլը, կարմիր քարտը կամ դրա արձագանքը։ Ես կնախընտրեի չխոսել այդ մասին:

Եթե մրցավարը ճիշտ էր, ապա մեր սպորտը, որը մարդիկ սիրել են տարիներ առաջ, փոխվել է: Սա այլ սպորտաձև է: Եթե ​​դա խախտում է, ուրեմն դա արդեն ֆուտբոլ չէ: Մենք պետք է դա անվանենք այլ կերպ: Մեզ այլ անուն է պետք, քանի որ դա այլ սպորտաձև է»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։