Կառլո Անչելոտտի. «Հունվարը բարդ ստացվեց»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո (1:0) թիմի կազմի ընտրության վերաբերյալ քննադատություններին:

«Այո, ես շատ եմ օգտագործել նույն ֆուտբոլիստներին: Իսկ այն որ  ոմանք այդքան էլ շատ խաղաժամանակ չեն ստանում նույնպես ճիշտ է:

Բայց այստեղ հարկ է նշել, որ հունվարը բարդ ստացվեց, մենք խաղացինք Սուպերգավաթի և Իսպանիայի գավաթի խաղարկությունում, բրազիլացիները մեկնեցին հավաքական։

Հիմա հունվարն ավարտվել է, մենք այլ կերպ ենք աշխատելու։ Կարծում եմ, որ կազմի ընտրությունը ճիշտ էր»,- ասել է իտալացին: