Հարձակվող Սերժ Գնաբրին դեռ չի կարողացել պայմանավորվել «Բավարիայի» հետ նոր պայմանագրի պայմանների շուրջ։
26-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մնալ մյունխենյան թիմում, սակայն գոհ չէ առաջարկվող ֆինանսական պայմաններից։
Գերմանացին ցանկանում է վաստակել տարեկան մոտ 15 մլն եվրո։
«Բավարիան» չի ցանկանում բաց թողնել Գնաբրիին, բանակցությունները շարունակվում են ։
Միանգամից մի քանի եվրոպական ակումբներ, այդ թվում՝ «Ռեալը», «Բարսելոնան», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը», հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով: