Կարիմ Բենզեմայի վնասվածքի վերաբերյալ նոր տեղեկություններ կան

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի Լա լիգայի 23-րդ տուրի «Գրանադայի» դեմ հանդիպումը։

Ֆրանսիացին լիովին չի ապաքինվել վնասվածքից, չնայած նրան, որ նախորդ օրը մասամբ մարզվել էր ընդհանուր խմբում։ Նա բաց է թողել թիմի այսօրվա մարզումը ։

34-ամյա հարձակվողը չի կարողացել մասնակցել Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի՝ «Ատլետիկի» դեմ խաղին (0:1): Նրա խաղադաշտ վերադառնալու հստակ ժամկետները դեռ հայտնի չեն։