«Նապոլիի» առաջատարներից մեկը բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ 2 խաղերը

«Նապոլին» երկար ժամանակով կորցրել է եզրային հարձակվող Իրվինգ Լոսանոյին։

26-ամյա ֆուտբոլիստն ուսի վնասվածք է ստացել ԱԱ-2022-ի որակավորման փուլի Մեքսիկա – Պանամա հանդիպման (1:0) ժամանակ։

Ինչպես հայտնում է ANSA-ն՝ եզրային հարձակվողից ապաքինվելու համար կպահանջվի 1-2 ամիս:

Այսպիսով, մեքսիկացի ֆուտբոլիստը բաց կթողնի Ա Սերիայի մի շարք խաղեր, ինչպես նաև Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Բարսելոնայի» դեմ երկու հանդիպումները։