«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ պայմանագրի երկարաձգմամբ, հայտնում է Fichajes-ը։
31-ամյա խաղացողի գործող համաձայնագիրը «քաղաքայինների» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը: Աղբյուրի տեղեկություններով՝ «Սիթին» պատրաստ է երկու տարի ժամկետով երկարաձգել կիսապաշտպանի հետ պայմանագրի ժամկետը՝ մինչև 2025 թվականը։
Մանչեսթերյան ակումբը մտադիր է արագացնել բանակցությունները՝ գործարքը հնարավորինս շուտ ավարտելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։