Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին։
Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, ֆրանսիացին պետք է պատրաստ լինի մասնակցել Լա Լիգայի 23-րդ տուրի՝ «Գրանադայի» դեմ հանդիպմանը։
Բենզեման մկանային վնասվածք էր ստացել հունվարի 23-ին և այդ ժամանակվանից գտնվում էր հիվանդանոցում:
«Ռեալ» – «Գրանադա» հանդիպումը կկայանա փետրվարի 6-ին։