Դանի Ալվես. «Չեմ պատրաստվում փչացնել մթնոլորտը թիմում, կշարունակեմ փորձել օգնել»

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը մեկնաբանել է  Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆում ակումբի հայտացուցակում չընդգրկվելու հանգամանքը:

«Մարզիչը գիտի, թե ինչպես եմ վերաբերվում դրան: Ես միշտ կենտրոնացած եմ  թիմին հնարավորինս օգնելու վրա։ Մենք ֆուտբոլիստներ ենք,  որոշում կայացնում է մարզիչը։

Ես եկել եմ այստեղ օգնելու, ինչ-որ բան ավելացնելու, մրցակցության տարր, հաղթող ոգի մտցնելու։

Եթե ​​օգնությունն արտահայտվում է կողքին լինելու մեջ ապա ես պտրաստ եմ նաև դրան: Սա կյանքի մի մասն է, որը պետք է ընդունել:

Չեմ պատրաստվում փչացնել մթնոլորտը թիմում, կշարունակեմ փորձել օգնել»,- ասել է բրազիլացին։