Անգլիական «Թոթենհեմի» գլխավոր սկաուտ Սթիվ Հիթչենը հրաժարական է տվել։
Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հիթչենը հրաժարականի դիմում է ներկայացրել լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լևիի հետ հանդիպումից հետո:
Ակումբում, նա պատասխանատու էր սկաուտների աշխատանքի և տրանֆերային գործարքների իրականացման համար:
Հիթչենը «Թոթենհեմում» է աշխատել 2005-2010 և 2017-2022 թվականներին։ Ներկայումս նրա ծառայություններով հետաքրքրվում են «Էվերթոնը» և «Նյուքասլը»։