Պաշտոնական. Ալեքսանդր Գոնսալեսը «Փյունիկի» ֆուտբոլիստ

«Փյունիկը» հայտարարել է նոր տրանսֆերի ձեռք բերման մասին. թիմին է միացել 29-ամյա վենեսուելացի եզրային պաշտպան Ալեքսանդր Գոնսալեսը։

Գոնսալեսը մինչև այս խաղացել է իսպանական «Էլչեում» «Միրանդեսում»  «Մալագայում» և մի շարք այլ ակումբներում:

Վենեսուելացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է իսպանական «Մալագան», որտեղ նա հանդես է եկել նախորդ մրցաշրջանում:

Հավելենք, որ Ալեքսանդեր Գոնսալեսը Վենեսուելայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 58 խաղ և խփել 1 գոլ։