«Լացիոյի» կիսապաշտպան Տոմա Բաշիչը փողոցային կողոպուտի զոհ է դարձել, հայտնում է Sky TG24-ը։
Հանցագործությունը տեղի է ունեցել չորեքշաբթի տեղի ժամանակով 13:30-ի սահմաններում Հռոմի Պարիոլի թաղամասում։
Հանցավորը մոտեցել է ֆուտբոլիստին և, ատրճանակով սպառնալով, նրանից խլել է ոսկե ժամացույցը։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և հետախուզում հայտարարել հանցագործի նկատմամբ ։
Բաշիչը «Լացիոյին» միացել է «Բորդոյից» 2021 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում խորվաթը հռոմեացիների կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։