Հայտնի է, թե ինչքան կբացակայի Ալֆոնսո Դեյվիսը

«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը դեռ չի վերադարձել մարզումներին:

Հունվարին 21-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշել էին թեթև միոկարդիտի նշաններ՝ և սրտի մկանների բորբոքում՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո։

Մարզիչ Յուլիան Նագելսմանը ասաց, որ ստույգ տեղեկություններ չկան, թե արդյոք միոկարդիտը պայմանավորված է կորոնավիրուսով թե ոչ, սակայն նման հավանականություն կա։

Նշվում է, որ Դևիսը կարող է բացակայել մինչեւ ապրիլ կամ նույնիսկ ավելի երկար։

«Ամենակարևորը ֆոըտբոլիստի առողջությունն է, այն վեր է ամեն ինչից»,- ասել է Նագելսմանը կանադացու մասին: