«Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգը խոսել է Իտալիայի առաջնության մասին՝ նշելով, որ Ա սերիան վերելք է ապրում։
Ա սերիան թերագնահատված է. Մինչ «Ռոմա» տեղափոխվելը ես դիտում էի Իտալիայի առաջնության բազմաթիվ հանդիպումներ, իհարկե ոչ ամեն շաբաթ, քանի որ խաղերը միշտ չէ, որ ցուցադրվում էին։
Հիմա Անգլիայում ցուցադրում են յուրաքանչյուր հանդիպում։ Ինձ թվում է, որ Ա Սերիան վերելք է ապրում»,- ասել է Սմոլինգը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Մինչ «Ռոմա» տեղափոխվելը 32-ամյա անգլիացին հանդես է եկել «Ֆուլհեմում» և «Մանչեսթեր Յունայթեդում»: