Անտոնիո Կոնտեն ցանկանում է, որպեսզի «Թոթենհեմն» ամռանն ուժեղացնի թիմի պաշտպանությունը

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է, որպեսզի լոնդոնյան ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնի թիմի պաշտպանական գիծը:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը՝ «խցանների» հնարավոր ձեռքբերումների ցանկում են Սվեն Բոտմանը («Լիլ»), Ալեսանդրո Բաստոնին («Ինտեր») և Յոշկո Գվարդիոլը («Լայպցիգ»):

Բոտմենի նկատմամբ, բացի «Թոթենհեմից», հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Նյուքասլը» և «Միլանը»։ Սպասվում է, որ այս ամառ հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարին կմիանան այլ ակումբներ: