Հայտնի է, թե որ թիմը կգլխավորի Յոահիմ Լյովը

Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը պատրաստվում է ամռանը գլխավորել «Ֆեներբահչեն»։ Կողմերն արդեն բանավոր համաձայնության են եկել, հայտնում է Haber-ը։

Ըստ աղբյուրի՝ 61-ամյա մասնագետին առաջարկվել է մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր։

Յոահիմ Լյովը գլխավորել է Գերմանիայի ընտրանին 2006-ից 2021 թվականներին։ Բունդեսթիմի հետ նա հաղթել է աշխարհի առաջնությունում և Կոնֆեդերացիայի գավաթում, դարձել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։