«Ռոման» դիմել է անվանի մրցավարի օգնությանը

«Ռոման» դիմել է նախկին մրցավար Ջանպաոլո Կալվարեզեի՝  օգնությանը, որպեսզի նա ֆուտբոլիստներին և մարզիչ Ժոզե Մոուրինյոյին բացատրի մրցավարական որոշումները և VAR-ի աշխատանքի սկզբունքը: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։

«Ջալլորոսիները» բազմիցս բողոքել են այս մրցաշրջանում իրենց հանդիպումներում կայացված մրցավարական որոշումների դեմ՝ քննադատելով VAR-ի սուբեկտիվ կիրառումը:

Կալվարեզեն պետք է օգնի ակումբին լուծել վիճելի հարցերը: Նշվում է, որ նա աշխատելու է նաև «գայլերի» կանանց եւ երիտասարդական թիմերի հետ։

«Ռոման» 23 խաղից 38 միավորով Ա Սերիայում 6-րդն է: