Էռնեստո Վալվերդեն խոսել է «Բարսելոնայում» իր աշխատանքի մասին

Էռնեստո Վալվերդեն խոսել է «Բարսելոնայում» անցկացրած իր ժամանակահատվածի մասին: Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը կատալոնական ակումբը գլխավորել է 2017-ից 2020 թվականներին:

«Ես երկուսուկես տարի եմ անցկացրել «Բարսելոնայում», երեք մրցաշրջան անընդմեջ մենք երաշխավորում էինք  Չեմպիոնների Լիգայի խմբում 1-ին տեղը՝ դեռ եզրափակիչ տուրից առաջ:

«Բարսելոնայում» իմ մարզչական կարիերայի ընթացքում մենք 2 անգամ չեմպիոն ենք դարձել։ Լավ արդյունք էր, բայց թվում է, թե դա բավարար չէր մարդկանց»,- ասել է Վալվերդեն: