Բլեզ Մատյուիդին կարող է վերադառնալ Եվրոպա

Ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին կլքի «Ինտեր Մայամին», գրում է RMC Sport-ը։ 34-ամյա ֆուտբոլիստը  MLS-ի առաջիկա մրցաշրջանի համար հայտավորված ֆուտբոլիստների ցուցակում չէ։

Հաղորդվում է, որ Մատյուիդին կարող է վերադառնալ Եվրոպա։ «Տրուան» ցանկանում է պայմանագիր կնքել 2018 թվականի աշխարհի չեմպիոնի հետ։ Բայց դեռ պարզ չէ՝ ֆրանսիական Լիգա 1-ի ակումբը կկարողանա՞ բավարարել Մատյուիդիի ֆինանսական կարիքները թե ոչ։

Նշենք, որ անցած ամառ առաջնության մրցաշարային աղյուսակում 16-րդ տեղը զբաղեցնող «Տրուան» պայմանագիր է կնքել աշխարհի մեկ այլ չեմպիոնի՝ կենտրոնական պաշտպան Ադիլ Ռամիի հետ։