Զեպ Բլատեր. «Սուպերլիգան ֆուտբոլի վերջը կլինի»

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերն անդրադարձել է եվրոպական թոփ-ակումբների՝ Սուպերլիգա ստեղծելու մտադրությանը։

«Սուպերլիգա՞: Եթե ​​դա տեղի ունենա, դա կլինի ֆուտբոլի վերջը։ Փակ լիգաները դա ամերիկյան ձևաչափ է։ Իսկ այս տարբերակի համար իմ սիրելի ակումբը Մադրիդի «Ռեալն» է…:

Կարծում եմ՝ այդ ամենը սխալ է: Որովհետև ֆուտբոլը վերելքների ու վայրէջքների մասին է: Դա կարևոր է, քանի որ դուք չեք կորցնում հաղթելու հույսը: Փակ առաջնությունում ոչինչ չես կորցնում, եթե նույնիսկ ամեն ինչ պարտվես,- ասել է Բլատերը Europe 1-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Սուպերլիգայի մեկնարկի գլխավոր նախաձեռնողներն են Մադրիդի «Ռեալը», «Յուվենտուսը» և «Բարսելոնան»: