ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է ֆրանսիական ակումբում իր առաջին գոլի մասին: Իսպանացի ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել Լիգա 1-ի 22-րդ տուրի «Ռեյմսի» հետ խաղում (4:0):
«Շատ գոհ եմ հաղթանակից։ Ես սիրում եմ խաղալ տանը՝ երկրպագուների աջակցությամբ։ Ուրախ եմ ՊՍԺ-ում իմ առաջին գոլի առթիվ, հուսով եմ, որ էլի գոլեր կլինեն։
Երեք շաբաթ է, ինչ վերսկսել եմ նորմալ աշխատանքը խմբի հետ, գտնում եմ ռիթմը, կարևոր է ֆիզիկապես առաջընթաց գրանցել՝ այս թիմում իմ լավագույն տարբերակը ցույց տալու համար։ Սկզբում դժվար էր ադապտացվել թիմում, քանի որ ես շատ ժամանակ էի անցկացրել Մադրիդում…: Սակայն ես գտնում եմ իմ բալանսը, ինձ լավ եմ զգում հոգեբանորեն»,- 35-ամյա պաշտպանի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։