Մաուրիսիո Պոչետինոն բացատրել է՝ ինչու է «Ռեյմսի» դեմ խաղում փոխարինել Մբապպեին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Ռեյմսի» հետ խաղում (4:0) հարձակվող Կիլիան Մբապպեի փոխարինման մասին։ 23-ամյա ռմբարկուն փոխարինվել է հանդիպման 77-րդ րոպեին։

«Այս շաբաթ մենք նրան հանգիստ տրամադրեցինք, բայց նա իրեն լավ է զգում։

Իհարկե, մեկ ժամ խաղալուց հետո նա փոքր-ինչ հոգնած էր, Մբապպեին չէր բավականացնում ռիթմը։ Ուստի մենք որոշեցինք փոխարինել նրան, որպեսզի ռիսկի չդիմենք»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը: