«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ալավեսի» հետ արտագնա հանդիպումից (1:0) հետո խոսել է քննադատությունների մասին։
«Երկար տարիներ ես ինձ առանձնահատուկ եմ զգում, առաջին անգամը չէ, որ քննադատությունը հենց ինձ է ուղղված։ Ես ընդունում եմ այն քննադատությունը, որ կա այս կրկեսում։ Այն միշտ կլինի, ես դա ենթադրում էի:
Եթե լավ խաղամ, իմ մասին չեն խոսի, իսկ եթե վատ հանդես գամ, ինչպես օրերս, ինչը ես խոստովանում եմ, ինձ կսպանեն (խոսքն Իսպանիայի գավաթի՝ «Ատլետիկի» դեմ խաղի մասին է)։ Ես դա ընդունել եմ։
Դա ինձ չի հետաքրքրում, քանի որ հարգում եմ իմ թիմակիցներին և այն մարզչական շտաբին, որն ունեցել եմ։ Կարծես թե «Բարսելոնայում» միայն վետերաններ են։ Վետերանների մասին խոսվում է արդեն 4-5 տարի, իսկ ես այնժամ 28 տարեկան էի: Սակայն ես միշտ ընդունել եմ դա»,- Ալբային է ցիտում Goal-ը՝ հղում անելով Movistar +-ին: