Ալեսանդրո դել Պիեռոն խոսել է Պաուլո Դիբալայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Փետրվարին «Յուվենտուսի» և Պաուլո Դիբալայի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է վերսկսվեն։ Լուրեր են շրջանառվում, որ հարձակվողը տարաձայնություններ ունի թուրինյան ակումբի ղեկավարների հետ: Արգենտինացի ֆուտբոլիստը գոհ չէ «Ծեր սինյորայի» առաջարկած նոր համաձայնագրի պայմաններից:

«Յուվենտուսի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիեռոն խոսել է ստեղծված իրավիճակի մասին:

«Իրավիճակն ավելի է բարդացել: Նախորդ մրցաշրջանում մենք տեսանք Դիբալային դժվարությունների մեջ, իսկ 2 տարի առաջ նա պետք է հեռանար: Իրավիճակն այնպիսին չէ, որպեսզի կողմերը կարողանանն շարունակել գործակցությունը։ Դա իսկապես այդպես է, հակառակ դեպքում գործարքը մինչ այժմ կնքված կլիներ»,- ասել է Դել Պիեռոն Sky Sport Italia-ին տված հարցազրույցում: