«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է այն մասին, որ հարձակվող Ռաֆայել Լեանը ժպտում է, երբ գրոհելիս գնդակով վազում է:
«Սկզբում դա ինձ մի փոքր անհանգստացրեց։ Ավելի ուշ հասկացա, որ դա լինում է, երբ նա խաղում է, ժպիտը պարզապես հայտնվում է նրա դեմքին։ Դա հրաշալի է:
Հիմնական սկզբունքը հաճույք ստանալն է: Դա այն է, ինչ մենք փնտրում ենք: Մենք փորձում ենք հնարավորինս լուրջ լինել, մնալ կենտրոնացած և պրոֆեսիոնալ։ Բայց ֆուտբոլը կիրք է, հաճույք։
Երբ դուք շատ երիտասարդ տղաների եք մարզում, պետք է, որպեսզի նրանք ցուցադրեն իրենց ոգևորությունը խաղադաշտում»,- Պիոլիին է ցիտում The Guardian-ը: