PREMIER LEAGUE. «Չելսին» հաղթեց լոնդոնյան դերբիում (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23 – րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ հաղթեց «Թոթենհեմին»  Հանդիպման առաջին կեսը անցավ համառ պայքարում, սակայն հաշիվը այդպես էլ չբացվեց:

Այնուամենայնիվ հանդիպման երկրորդ կեսում «Չելսիի» ֆուտբոլիստները կոտրեցին մրցակցի դիմադրությունը: Գոլեր հեղինակեցին Հակիմ Զիեշը և Տիագո Սիլվան: Այս հանդիպումից հետո «Չելսին» վաստակած 47 միավորով երրորդն է, իսկ «Թոթենհեմը» 36 միավորով յոթերորդը:

PREMIER LIGUE

«Չելսի» -«Թոթենհեմ» 2:0 (0:0)

1:0 Հակիմ Զիեշ (47)

2:0 Տիագո Սիլվա (55)

Հանդիպման տեսությունն՜ այստեղ