Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղաց «Սաութհեմփթոնի» հետ (1:1):
«Քաղաքայինները» 500-րդ միավորը վաստակեցին Պեպ Գվարդիոլայի օրոք, ով թիմը մարզում է 2016 թվականից։ Սա լավագույն արդյունքն է առաջնությունում՝ նշված ժամանակահատվածի համար։
2016/17 մրցաշրջանում մանչեսթերյան ակումբն առաջնությունում ուներ 78 միավոր, 2017/18՝ 100, 2018/19՝ 98, 2019/20՝ 81, 2020/21՝ 86։
ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում «Մանչեսթեր Սիթին» 23 տուրից հետո վաստակել է 57 միավոր։