Լեո Մեսսին 1 ամսվա դադարից հետո վերադարձել է ՊՍԺ-ի հայտացուցակ (լուսանկար)

ՊՍԺ-ն ներկայացրել է Լիգա 1-ի՝ «Ռեյմսի» դեմ հանդիպման համար հայտացուցակը:

Փարիզյան ակումբի կազմում ընդգրկված է հարձակվող Լիոնել Մեսսին, ով ապաքինվել է կորոնավիրուսից։ Վերջին անգամ արգենտինացին ՊՍԺ-ի հայտացուցակում եղել է դեկտեմբերի 22-ին, երբ ամբողջական հանդիպում էր անցկացրել «Լյորենի» դեմ (1:1):

ՊՍԺ-ն այսօր Երևանի ժամանակով 23:45-ին կհյուրընկալի «Ռեյմսին»:

ՊՍԺ