Կարիմ Բենզեմա. «Ով քննադատում է Մեսսիին, նա ոչինչ չի հասկանում ֆուտբոլից»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կիսվել է ՊՍԺ-ում Լիոնել Մեսսիի կարիերայի ոչ տպավորիչ մեկնարկի մասին իր մտքերով։

«Մեսսին ձախողվո՞ւմ է ՊՍԺ-ում: Նրան ժամանակ է պետք հարմարվելու համար։ Բոլորը կարծում են, որ նա այնպես չի խաղում, քանի որ շատ գոլեր չի խփում: Բայց միայն տեսեք, թե էլ ինչ է նա անում խաղադաշտում:

Անիմաստ է քննադատել նման մասշտաբի խաղացողին: Ով քննադատում է Մեսսիին, նա ոչինչ չի հասկանում ֆուտբոլից։

Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին», ապա ինձ չի հետաքրքրում, թե ինչ տեղ եմ գրավել քվեարկությունում։ Միշտ կարևոր է միայն հաղթանակը: Ինձ ասում են, որ ինձ չեն բավականացնում տիտղոսները, բայց ես արել եմ առավելագույնը»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Marca-ն։