Ջեյմի Կարագեր. «Լեո Մեսսին ինձ ավանակ անվանեց»

«Լիվերպուլի» նախկին պաշտպան և Sky Sports-ի փորձագետ Ջեյմի Կարագերը պատմել է, թե ինչպես է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին իրեն ավանակ անվանել։

Արգենտինացի ֆուտբոլիստը պատասխանել է Կարագերի այն խոսքերին, որ Մեսսին այդքան էլ հաջող տրանսֆեր չէ ՊՍԺ-ի համար։

«Ես Monday Night Football-ի եթերում եմ և ահա հաղորդագրություն է գալիս Instagram-ում: Մեսսիից, հենց իրենից. Անձնական նամակագրությունը ցույց չեմ տա, բայց նա ինձ ավանակ անվանեց։

Մեսսին դիտում է Monday Night Football-ը, այնպես որ, հուսով եմ, որ նա հիմա էլ է դիտում: Լեո, ես քեզ շատ եմ սիրում: Դու բոլոր ժամանակների լավագույն խաղացողն ես, քո համեմատ ես ավանակ էի»,- Կարագերին է ցիտում Daily Mail-ը: