Ա Սերիայի 23-րդ տուրում «Ինտերը» հաղթեց «Վենեցիային» (2:1):
Միլանյան ակումբն Իտալիայի առաջնությունում իր անպարտելիության շարքը հասցրեց 14 հանդիպման: «Ներաձուրիները» տարել են 11 հաղթանակ և 3 անգամ խաղացել ոչ-ոքի։
Վերջին անգամ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն Ա Սերիայում պարտվել է հոկտեմբերի 16-ին՝ հյուրընկալվելիս զիջելով «Լացիոյին» (1:3):
Նշենք, որ «Բոլոնիա» – «Ինտեր» հանդիպումը դեռևս չի կայացել: Տանտերերը խաղին չէին ներկայացել կարանտինի պատճառով։