Հարի Քեյն. «Կոնտեն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է»

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարծիք է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի մասին։

«Կոնտեն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է, – Վերջին մի քանի տարիներին ակումբը չի հասել այն բարձունքներին, ինչ ցանկանում էր։ Այժմ մենք հիանալի հնարավորություն ունենք օգտագործելու այն, ինչ ունենք։ Անտոնիոն պահանջկոտ մարզիչ է. Նա անում է այն ամենը, ինչ կարող է թիմին օգնելու համար: Մենք սատարում ենք նրան։ «Թոթենհեմում» բոլորը ցանկանում են հասնել հաջողության», – Քեյնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։