Ֆատին ի տարբերություն «Բարսելոնայի» դեմ է ազդրի վիրահատությանը

«Բարսելոնայի» հարձակվող Անսումանե Ֆատին չի ցանկանում ազդրի վիրահատության ենթարկվել: Այդ վնասվածքը նա ստացել էր Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ատլետիկի» դեմ հանդիպմանը (2:3):

19-ամյա խաղացողը կարող է բաց թողնել մինչև 2 ամիս, սակայն եթե նրան վիրահատեն, ապա վերականգնման ընթացքն էլ ավելի երկար կտևի, հայտնում է Marca-ն։

Միևնույն ժամանակ «Բարսելոնան»կողմ է վիրահատությանը։ Սպասվում է, որ իսպանացի ֆուտբոլիստի բուժման վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի երկուշաբթի օրը։