Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բարձր է գնահատել թիմի կիսապաշտպան Կազեմիրոյի վարպետությունը։
«Համաշխարհային ֆուտբոլում նման ֆուտբոլիստներ չկան։ Կառլոսը յուրահատուկ է։
Ես երբեք չեմ աշխատել նման հենակետային կիսապաշտպանի հետ։ «Միլանում» ես մարզել եմ Պիրլոյին, բայց նա ուներ այլ որակներ»,- ասել է Անչելոտտին։