Ալեքսեյ Միրանչուկն ազդրի վնասվածք է ստացել «Լացիոյի» դեմ խաղում

Ա Սերիայի 23-րդ տուրում «Լացիոն» և «Ատալանտան» ոչ-ոքի խաղացին (0:0):

Բերգամոյից ակումբի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկն առաջին խաղակեսում ձախ ազդրի հետին մակերեսի վնասվածք ստացավ, սակայն կարողացավ շարունակել հանդիպումը։

Երկրորդ խաղակեսի միջնամասում ռուս ֆուտբոլիստը խորացրեց վնասվածքը և հարկադրված լքեց խաղադաշտը։ 71-րդ րոպեին կիսապաշտպանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ պաշտպան Ռաֆայել Տոլոին։

Միրանչուկը 2021/22 մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է 13 խաղ՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման  հեղինակ։