Իտալիայի առաջնության 23-րդ տուրի «Յուվենտուս»-«Միլան» խաղում կփոխվի գլխավոր մրցավարը, հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ 46-ամյա մրցավար Դանիելե Օրսատոն չի կարողանա սպասարկել «Սան Սիրոյում» կայանալիք հանդիպումը։ Հաղորդվում է, որ Օրսատոյի փոխարեն հանդիպումը կարող են սպասարկել Մարկո Դի Բելլոն, Դավիդե Մասսան կամ Պաոլո Վալերին։
Ա Սերիայի «Միլան»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա հունվարի 23-ին Միլանում՝ «Սան Սիրո» մարզադաշտում, հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։