Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն որակազրկվել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Էլչեի» դեմ խաղում (2:1, լրացուցիչ ժամանակ) խաղադաշտից հեռացվելու համար։
Բրազիլացին որակազրկվել է գավաթային 3 խաղով՝ մեկը՝ ուղիղ կարմիր քարտ ստանալու, ևս երկուսը, մրցավարին վիրավորելու համար:
Այսպիսով, Մարսելոն հաստատ բաց կթողնի «Ատլետիկի» հետ քառորդ եզրափակիչ խաղը և չի խաղա կիսաեզրափակիչում, եթե մադրիդցիները հասնեն այնտեղ: