Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 20-րդ տուրի «Հոֆենհայմի» դեմ հանդիպմանը (3:2):
62-րդ րոպեին նորվեգացի ռմբարկուն խնդրել է փոխարինել իրեն։ Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ակսել Վիտցելը։ Վնասվածքի լրջությունն այս պահին հայտնի չէ։
Գերմանիայի ընթացիկ առաջնության 14 խաղում Հոլանդը խփել է 16 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։