Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Իկեր Մունիաինի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, հայտնում է բասկյան ակումբի պաշտոնական կայքը։
29-ամյա խաղացողի մոտ COVID-19 է հայտնաբերվել։ Եզրային հարձակվողի ինքնազգացողությունը լավ է և նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մունիաինը մասնակցել է 20 խաղի, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։