«Բարսելոնան» խոշոր գործարք է պլանավորում

«Բարսելոնան» շարունակում է նոր տիտղոսային հովանավոր փնտրել.

«Բլաուգրանայի» հետ համագործակցության հնարավորությամբ խիստ հետաքրքրված ընկերություններից մեկը Spotify-ն է, հայտնում է Mundo Deportivo-ն։

Կատալոնացիների ղեկավարությունը Spotify-ի հետ համագործակցության տարբերակը շատ հետաքրքիր է համարում բրենդի հզորության և ընկերության տնտեսական հնարավորությունների պատճառով։

Սպասվում է, որ հնարավոր գործարքը «Բարսելոնային» կբերի տարեկան 30-ից մինչև 60 միլիոն եվրո:

Ակումբի պայմանագիրը ներկայիս տիտղոսային հովանավոր՝ ճապոնական   Rakuten ընկերության հետ կավարտվի 2022 թվականի ամռանը։