«Արսենալը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Զինագործների» ղեկավարությունը ցանկանում է 2 տարով երկարաձգել պայմանագիրը 39-ամյա իսպանացու հետ։ Մասնագետի հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։
Արտետան գլխավորել է «Արսենալը» 2019 թվականի դեկտեմբերին։ Նրա գլխավորությամբ թիմը նվաճեց Անգլիայի գավաթը և Սուպերգավաթը։ Ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» 7-րդն է Պրեմիեր լիգայում՝ 20 խաղում վաստակելով 35 միավոր։