Անսումանե Ֆատին պետք է որոշում կայացնի

«Բարսելոնան» շարունակում է տարբերակներ ուսումնասիրել Անսումանե Ֆատիի վնասվածքի հետ կապված խնդիրների լուծման համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը դիտարկում է ֆուտբոլիստի վիրահատության հնարավորությունը՝ ազդրի երկգլուխ մկանի հետ կապված կանոնավոր խնդիրները լուծելու համար։

Ըստ Esport3-ի՝ վիրահատության դեպքում 19-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի 3-4 ամիս։

«Բլաուգրանան» Ֆատիին խորհուրդ է տալիս վիրահատել Ֆինլանդիայում, սակայն վերջնական որոշումը կկայացնի Անսուն: