Չավի. ««Բարսան» այլ ելք չունի, քան մտածել Լա Լիգայի և Եվրոպա Լիգայի մասին»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Ատլետիկից» կրած պարտությունը (2:3՝ լրացուցիչ ժամանակում):

«Նրանք պաշտպանվում էին այնպիսի ինտենսիվությամբ, որին մենք չէինք կարող համապատասխանել: Ես տեսա շատ ուժեղ «Ատլետիկ»: Պեդրիի գոլը մեզ հույս տվեց, բայց ի վերջո դուրս մնացինք գավաթի խաղարկությունից։

Սա ծանր պարտություն է, բայց մենք այլ ելք չունենք, քան շարունակել աշխատել և մտածել Լա Լիգայի և Եվրոպա Լիգայի մասին: Պետք է համարձակ լինել ու փոխել իրադարձությունների ընթացքը։ Պետք է էմոցիոնալ առումով վերականգնենք թիմը։

Ինձ դուր չի գալիս «անհաջողություն» բառը, բայց եթե ուզում եք բնութագրել այս արդյունքը, թող դա լինի «փորձ»: Դրականն այն է, որ մենք պայքարեցինք մինչև վերջ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։