Ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով, հայտնում է Bild-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ հոլանդացին թոքերի հետ կապված խնդիրներ է ունեցել։
Ռայոլայի՝ Միլանի Սան Ռաֆայելե կլինիկա շտապ հոսպիտալացման մասին իտալական ԶԼՄ-ները հայտնել էին հունվարի 12-ին։ Քիչ հետո նրա թվիթերյան էջում հաղորդագրություն էր հայտնվել այն մասին, որ գործակալն ընդունվել է հիվանդանոց՝ հետազոտության, որի համար անհրաժեշտ է անզգայացում։
54-ամյա Ռայոլայի հաճախորդների թվում են այնպիսի անվանի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Զլատան Իբրահիմովիչը, Էրլինգ Հոլանդը, Պոլ Պոգբան և այլք: