Կառլո Անչելոտտի. «Շատ ուրախ եմ Իսկոյի և Ազարի համար»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Էլչեի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1): «Սերուցքայինները» հաղթեցին Էդեն Ազարի և Իսկոյի գոլերի շնորհիվ:

«Ես շատ ուրախ եմ: Այս խաղն ինձ ամենաշատ ուրախությունը պատճառեց։ «Ռեալը» մեծ բնավորությամբ, ուժով թիմ է։ Նրանք երբեք չեն հանձնվում:

Սա լավագույն բանն է ֆուտբոլում: Հետո կարելի է խոսել բարդության մասին, որ խաղը շատ դժվար էր, բայց ես առանձնացնում եմ այս թիմի և այս խաղացողների բնավորությունը։

Թիմը շատ լավ արձագանքեց: Ես շատ ուրախ եմ Իսկոյի և Ազարի համար, նրանք շատ րոպեներ չունեին, բայց այսօր նրանք իրար կողքի էին, գիտեինք, որ խաղը կարող է երկար տևել։ Մենք հասկանում էինք, որ կարող է լրացուցիչ ժամանակ լինել, ուստի պատրաստ էինք դրան»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։